Այսօր: Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 00
 

Զեկ. ՄԱՐԻՆԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ <<ՀԱՌԻՃԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի թիվ 41-Ն հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետով, <<Նախադպրոցական կրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 26-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետի <<ա>> պարբերությամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ հայանքի ավագանու 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 64-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Հառիճի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում բացել մասնաճյուղ, որը կգործի Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Նահապետավան գյուղ 3-րդ փողոց 2-րդ փակուղի շենք 1 հասցեում:

2. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքիՆահապետավան գյուղում իրականացվող նախադպրոցական այլընտրանքային ծառայությունը /հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Նահապետավան գյուղ 3-րդ փողոց 2-րդ փակուղի շենք 1հասցե/ որպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Հառիճի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանՆահապետավանի մասնաճյուղ:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Հառիճի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանՆահապետավանի մասնաճյուղում իրականացնել 3-6 տարեկան (տարատարիք խումբ) երեխաների կրթությունը՝ համաձայն նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելի/տարբերակ 5/: 4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Հառիճի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանՆահապետավանի մասնաճյուղում նախադպրոցական ծառայությունների տևողությունը սահմանել կարճօրյա՝ 3,5 ժամ (9:30-ից 13:00-ն), առանց ցերեկային քնի ապահովման և սննդի կազմակերպման:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԻՆԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.01 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner