Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 13-րդ կետի բ) ենթակետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով,հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №04112024-08-0029 վկայականը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, աճուրդային եղանակով օտարել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկի համայնք քաղաք Արթիկ Աբովյան փողոց 13/8 հողամաս հասցեում գտնվող, 08-002-0037-0074 կադաստրային ծածկագրով, 0․0006համակերեսով, բնակավայրերինպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
2.Հաստատել աճուրդով օտարվող հողամասի մեկնարկային գինն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով կազմակերպել և անցկացնել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի աճուրդ-վաճառքը: |