Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N -Ն
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ԷՄՄԱ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով,  90-րդ հոդվածի  1-ին և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ   Է՝ 

1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 14-ի  «Հայաստանի  Հանրապետության Շիրակի  մարզի  Արթիկ համայնքի 2024 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին»  թիվ 172-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում  կատարել  հետևյալ փոփոխությունները.

1. Եկամտային մաս

1) «Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար» 13513 տողում գրված «72216000 յոթանասուներկու միլիոն երկու հարյուր տասնվեց հազար» թիվը և բառերը փոխարինել «69312000 վաթսունինը միլիոն երեք հարյուր տասներկու հազար» թվով և բառերով:

2. Ծախսային մաս

1) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «211218124.40 երկու հարյուր տասնմեկ միլիոն երկու հարյուր տասնութ հազար մեկ հարյուր քսանչորս դրամ քառասուն լումա» թիվը և բառերը փոխարինել «62587424.40 վաթսուներկու միլիոն հինգ հարյուր ութսունյոթ հազար չորս հարյուր քսանչորս դրամ քառասուն լումա» թվով և բառերով: 

2) Նավթամթերք և բնական գազ բաժնի 04.3.2 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «30017800 երեսուն միլիոն տասնյոթ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «69249900 վաթսունինը միլիոն երկու հարյուր քառասունինը հազար ինը հարյուր» թվով և բառերով:  /«Արթիկ համայնքի թվով 7 բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի համայնքի բյուջեից ներդրում՝ 45%- 39232100 (երեսունինը միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ/:

3) Փողոցների լուսավորում բաժնի 06.4.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «24279000 քսանչորս միլիոն երկու հարյուր յոթանասունինը հազար» թվով և բառերով: /«Արթիկ համայնքի թվով 12 բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի համայնքի բյուջեից հատկացում՝ 45%/:

4) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 06.6.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածում գրված «1080000 մեկ միլիոն ութանասուն հազար» թիվը և բառերը փոխարինել «56439300 հիսունվեց միլիոն չորս հարյուր երեսունինը հազար երեք հարյուր» թվով և բառերով: /«Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի թվով 17 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմաննորոգում» սուբվենցիոն ծրագրի համայնքի բյուջեից հատկացում՝ 55%- 55359300 (հիսունհինգ միլիոն երեք հարյուր հիսունինը հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ/:

5) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի 09.5.1 դասակարգմամբ «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված «280002000 երկու հարյուր ութանասուն միլիոն երկու հազար» թիվը և բառերը փոխարինել «283077000 երկու հարյուր ութանասուներեք միլիոն յոթանասունյոթ հազար» թվով և բառերով: Այդ թվում «Արթիկի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված «27287000 քսանյոթ միլիոն երկու հարյուր ութանասունյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «28037000 քսանութ միլիոն երեսունյոթ հազար» թվով և բառերով: «Արթիկի մարզահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված «33677000 երեսուներեք միլիոն վեց հարյուր յոթանասունյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «35002000 երեսունհինգ միլիոն երկու հազար» թվով և բառերով: «Արթիկի ֆուտբոլի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն տողի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածում գրված «24157000 քսանչորս միլիոն մեկ հարյուր հիսունյոթ հազար» թիվը և բառերը փոխարինել «25157000 քսանհինգ միլիոն մեկ հարյուր հիսունյոթ հազար» թվով և բառերով:

6) Նախադպրոցական կրթություն բաժնի 09.1.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում գրված «409952200 չորս հարյուր ինը միլիոն ինը հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր» թիվը և բառերը փոխարինել «439712500 չորս հարյուր երեսունինը միլիոն յոթ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր» թվով և բառերով:  /«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզների ցանկապատների նորոգում, ոռոգման ցանցի և հողանցման կոնտուրի անցկացում» համայնքի բյուջե՝ 100%- 29760300 (քսանինը միլիոն յոթ հարյուր վաթսուն հազար երեք հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ/:

7) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «472485600 չորս հարյուր յոթանասուներկու միլիոն չորս հարյուր ութսունհինգ հազար վեց հարյուր» թիվը և բառերը փոխարինել «466506600 չորս հարյուր վաթսունվեց միլիոն հինգ հարյուր վեց հազար վեց հարյուր» թվով և բառերով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner