Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սաթիկ Գևորգի Իլիչյանի (ծնված՝ 1992 թվականի հունիսի 14-ին) 2025 թվականի ապրիլի 17-ի թիվ 2144 դիմումը Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեղրաշեն գյուղում գտնվող 08-083-0005-0025 կադաստրային ծածկագրով, ժառանգության իրավունքով պատկանող հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,28030հա, որը օգտագործում է Արտուշ Հրանտի Իլիչյանը: Ժառանգության իրավունքով պատկանող 0,28030հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը (հիմք՝ ըստ օրենքի 2025 թվականի փետրվարի 14-ի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 827), Արտուշ Հրանտի Իլիչյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի համայնքի Մեղրաշեն գյուղում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արտուշ Հրանտի Իլիչյանի (ծնված՝ 1990 թվականի հունիսի 24-ին) հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով պատկանող 0,28030հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,28030հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ու դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարաի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում, Արտուշ Հրանտի Իլիչյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: