Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2025 թվականի մարտի 18-ի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-18032025-08-0222 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 11-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող բնակելի տանը հասցե տրամադրելու, նույն տանը կից հողամասի և ամրակայված շենք-շինությունների նկատմամբ Սերյոժա Ռաֆիկի Իգիթյանի, Գրիգոր Ռաֆիկի Իգիթյանի, Մարիա Ռաֆիկի Իգիթյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> թիվ 182-Ա որոշման նախաբանում << Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող, 08-002-0023-0015 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0.04937 հա, որից փաստացի 0.04937 հա մակերեսով հողամասը (2025 թվականի Հունվարի 31-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 486 ) Սերյոժա Ռաֆիկի Իգիթյանին, Գրիգոր Ռաֆիկի Իգիթյանին, Մարիա Ռաֆիկի Իգիթյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:>> նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ << Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող, 08-002-0023-0015 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0.04937 հա, որը օգտագործում են (2025 թվականի Հունվարի 31-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, գրանցամատյան թիվ 486 ) Սերյոժա Ռաֆիկի Իգիթյանը, Գրիգոր Ռաֆիկի Իգիթյանը, Մարիա Ռաֆիկի Իգիթյանը: Օրինական 0․04937 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:>>
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: