Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի մայիսի 5-ի թիվ 41-Ն հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետով, <<Նախադպրոցական կրթությանմասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 26-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետի <<ա>> պարբերությամբև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ հայանքի ավագանու 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 64-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Պեմզաշենի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում բացել մասնաճյուղ, որը կգործի Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Հայկասար գյուղ 1-ին փողոց շենք 18 հասցեում: 2. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքիՀայկասար գյուղում իրականացվող նախադպրոցական այլընտրանքային ծառայությունը /հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք Հայկասար գյուղ 1-ին փողոց շենք 18 հասցե/ որպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Պեմզաշենի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանՀայկասարի մասնաճյուղ: 3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Պեմզաշենի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության Հայկասարի մասնաճյուղում իրականացնել 3-6 (տարատարիք խումբ) տարեկան երեխաների կրթությունը՝ համաձայն նախադպրոցական կրթության այլ ընտրանքային ծախսարդյունավետ մոդելի/տարբերակ 5/: 4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Պեմզաշենի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության Հայկասարի մասնաճյուղում նախադպրոցական ծառայությունների տևողությունը սահմանել կարճօրյա՝ 3,5 ժամ (9:30-ից 13:00-ն), առանց ցերեկային քնի ապահովման և սննդի կազմակերպման: 5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: |