Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 245-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Կրթություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի 09․8․1 դասակարգմամբ
ա/«Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածում
գրված «7630000 յոթ միլիոն վեց հարյուր երեսուն հազար» թիվը և բառերը փոխարինել «2550000 երկու միլիոն հինգ հարյուր հիսուն հազար» թվով և բառերով։
2)«Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «5080000 հինգ միլիոն ութսուն հազար» թվով և բառերով:
3) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող բաժնի 01.6.1 դասակարգմամբ «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» (4251) հոդվածում գրված «3004200 երեք միլիոն չորս հազար երկու հարյուր» թիվը և բառերը փոխարինել «3299900 երեք միլիոն երկու հարյուր իննսունինը հազար ինը հարյուր» թվով և բառերով: /Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի էստակադայի և նախկին շուկայի հետնամասում գտնվող տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ համայնքի բյուջեից հատկացում /լրացուցիչ աշխատանքներ/
4) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11.1.2 դասակարգմամբ «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «471706900 չորս հարյուր յոթանասունմեկ միլիոն յոթ հարյուր վեց հազար ինը հարյուր» թիվը և բառերը փոխարինել «471411200 չորս հարյուր յոթանասունմեկ միլիոն չորս հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր» թվով և բառերով: