Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի №698-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի 39-րդ կետի 2-րդ ենթակետով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Պետական գույքի կառավարման կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 03/11.3/5915 գրությունը(մուտքագրված համայնքապետարանում 2024 թվականի սեպտեմբերի 24-ին №5225 թվագրմամբ) և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 169-Ն որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆագործների փողոց 3 հասցեում գտնվող շենք-շինությունները՝ պետական գրանցման ենթարկելու նպատակով, դրանց կառուցապատման և սպասարկման համար զբաղեցրած 0,07859հա մակերեսով հողամասը հանել համայնքային սեփականության գույքի ցանկից:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ գույքի պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից: