 Ծնվել է 1967 թ. Արթիկ քաղաքում ծառայողի ընտանիքում: Սովորել է Արթիկի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում և ավարտել ոսկե մեդալով: 1985թ-ին ընդունվել է Մոսկվայի Կառավարման ինստիտուտ: Նույն թվին զորակոչվել է խորհրդային բանակ` ծառայելով ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում: 1987թ-ին զորացրվելուց հետո շարունակել է ուսումը և 1992թ-ին ավարտել Մոսկվայի Պետական կառավարման ակադեմիան: 1992-1997թթ-ին Մոսկվայում զբաղվել է գործարարությամբ: 1997թ-ին վերադարձել է Արթիկ, ապա ընդունվել Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի Արթիկի տարածքային կենտրոնում` առաջատար մասնագետ: 1998թ-ին եղել է գլխավոր մասնագետ, 1999թ-ին` գլխավոր մասնագետ ծրագրավորող, 2000թ-ին` կենտրոնի տնօրեն: 2003-2004թթ-ին նշանակվել է նույն հիմնադրամի Գյումրիի կենտրոնի տնօրեն: 2004թ-ին նշանակվել է Սոցիալական ապահովության պետական ծառայության Արթիկի տարածքային բաժնի պետ: 2004թ-ից եղել է Արթիկի տարբեր դպրոցների կառավարման խորհրդի նախագահ և անդամ: 2006թ-ից ՀՀԿ անդամ է: Աշխատանքային գործունեության ընթացքում ղեկավարության կողմից բազմիցս արժանացել է խրախուսանքների և պատվոգրերի: ՈՒնի քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան: Ամուսնացած է ունի մեկ որդի: | Կոնտակտային տվյալներ Հեռախոս՝ | 5-20-21 | Էլ. փոստ՝ | | Գրել նամակ՝ | - | Ընդունելություն Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 0 Լիազորությունների Սկիզբ՝ | 13/11/2012 | Ավարտ՝ | 14/11/2016 |
Կուսակցություն Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) |