Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 55-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2016 թվականի N 55-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ, ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի  7-րդ,  8-րդ,  9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածներով,  ,,Տեղական ինքնակառավարման մասին’’  Հայաստանի Հանրապետության օրենքի  16-րդ հոդվածի                 1-ին մասի 18-րդ, 19-րդ, 19.1, 20-րդ կետերով, 60-րդ հոդվածով, ,,Իրավական ակտերի մասին’’  Հայաստանի Հանրապետության օրենքի  72-րդ հոդվածի  1-ին մասի, 1-ին կետի ե/ ենթակետով, Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի’’ 48.1 հոդվածի 8-րդ կետով, 67-րդ հոդվածի 2-րդ կետով, 77-րդ հոդվածի  2-րդ կետի 3-րդ ենթակետով, ,,Գնումների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի  6-րդ կետով, <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 14-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003թվականի  դեկտեմբերի 24-ի թիվ  1746-Ն,  2007թվականի ապրիլի 19-ի թիվ 607-Ն, 2010թվականի հոկտեմբերի 28-ի թիվ  1477-Ն 2012թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1283-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.     Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2017 թվականի համար տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու միասնական  դրույքաչափերը`  համաձայն  հավելված  1-ի:

2.    Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2017 թվականի համար գույքի օտարման և վարձակալության մեկնարկային գների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վարձավճարների  դրույքաչափերը` համաձայն հավելված  2-ի:

3.    Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանու 2015թվականի նոյեմբերի 27-ի ,,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2016թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, գույքի օտարման ու վարձակալության մեկնարկային գների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վարձավճարների դրույքաչափերը սահմանելու մասին’’ թիվ 67-Ն որոշումը:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:            

       Նիստին ներկա ավագանու անդամներ


Կողմ -12

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱԼԻԿ

ԲԶՆՈՒՆԻ ԿՈՐՅՈՒՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(26.16 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner