Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածներով, ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ, 19.1, 20-րդ կետերով, 60-րդ հոդվածով, ,,Իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի ե/ ենթակետով, Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի’’ 48.1 հոդվածի 8-րդ կետով, 67-րդ հոդվածի 2-րդ կետով, 77-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով, ,,Գնումների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ կետով, <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 14-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն, 2007թվականի ապրիլի 19-ի թիվ 607-Ն, 2010թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն 2012թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1283-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2017 թվականի համար տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու միասնական դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2017 թվականի համար գույքի օտարման և վարձակալության մեկնարկային գների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վարձավճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2015թվականի նոյեմբերի 27-ի ,,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2016թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, գույքի օտարման ու վարձակալության մեկնարկային գների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների համար վարձավճարների դրույքաչափերը սահմանելու մասին’’ թիվ 67-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նիստին ներկա ավագանու անդամներ |