Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի բնակիչ Սամվել Սենոյի Պետոյանի (ծնված 30 հուլիսի 1953 թվական) 30 սեպտեմբերի 2019 թվականի N 2485 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Սայաթ-Նովա փողոց 62 հասցեում 08-002-0152- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 337,9քմ (չեն պահպանվել հողհատկացման քաղաքաշինական փաստաթղթերը), որը օգտագործում է Սամվել Սենոյի Պետոյանը: 337,9 քմ մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Քանի, որ չի պահպանվել հողհատկացման փաստաթղթերը, հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը և /ըստ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային կոմիտեի 11/10/2019 թվականի N ԱՏ-11102019-08-0376 էլեկտրոնային շտեմարանի/ Սամվել Սենոյի Պետոյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արթիկ համայնքի Սայաթ-Նովա փողոց 62 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Սայաթ-Նովա փողոց 62:
2.Վերականգնել Սամվել Սենոյի Պետոյանի հողօգտագործման իրավունքը Սայաթ-Նովա փողոց 62 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 337,9քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 337,9քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ տնտեսության բաժնի պետ` Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա: