Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 հոկտեմբերի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ՓՈՂՈՑ 62 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ՍԵՆՈՅԻ ՊԵՏՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի բնակիչ Սամվել Սենոյի Պետոյանի (ծնված 30 հուլիսի 1953 թվական) 30 սեպտեմբերի 2019 թվականի N 2485 դիմումը: 

   Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Սայաթ-Նովա փողոց 62 հասցեում 08-002-0152- կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է  337,9քմ  (չեն պահպանվել հողհատկացման քաղաքաշինական փաստաթղթերը), որը օգտագործում է Սամվել Սենոյի Պետոյանը: 337,9 քմ մակերեսով հողամասը առկա  շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց  սեփականության իրավունքով:        

     Քանի, որ չի պահպանվել հողհատկացման փաստաթղթերը, հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը և /ըստ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային կոմիտեի 11/10/2019 թվականի N ԱՏ-11102019-08-0376 էլեկտրոնային շտեմարանի/ Սամվել Սենոյի Պետոյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման,  անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի  28-րդ կետով,    29-րդ կետի դ) և 53-րդ կետի  բ) ենթակետերով

                                                                                                         ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

   1.Արթիկ համայնքի Սայաթ-Նովա փողոց 62 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն  Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Սայաթ-Նովա փողոց 62:         

   2.Վերականգնել Սամվել Սենոյի Պետոյանի հողօգտագործման իրավունքը  Սայաթ-Նովա փողոց 62 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 337,9քմ մակերեսով  հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 337,9քմ մակերեսով հողամասի  և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 

   3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ  տնտեսության բաժնի պետ`  Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner