Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Մանվել Գարուշի Մնոյանի կողմից լիազորված անձ Սևակ Ալեքսանի Մելիքսեթյանի 2024 թվականի մարտի 28-ի 1770 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Հոռոմ գյուղում Մանվել Գարուշի Մնոյանին (ծնված 1962 թվականի սեպտեմբերի 08-ին) 1996 թվականի հունվար 22-ի անշարժ գույքի սեփականության վկայագրով /սեղանամատյան՝ № 64/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմ գյուղում գտնվող 08-067-0062-0014 կադաստրային ծածկագրով 0,20555հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Հոռոմ 10-րդ փողոց 54 շինություն հասցեն: