Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով՜ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝ 1. Տալ համաձայնություն Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու և մասնակցության հայտ ներկայացնելու առաջարկությանը հետևյալ ծրագրերի համար.
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Ղուկասյան փողոցի և Տուֆագործների առաջին նրբանցքի տուֆ քարով սալիկապատման աշխատանքներ:
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պռոշյան փողոցի և Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի հիմնանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ:
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ներհամայնքային փողոցների գիշերային լուսավորության ցանցի կառուցում և արդիականացում:
4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենայի ձեռքբերում:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 8 անդամներ՝ |