25.04.24
Արթիկ համայնքում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները
|
🚜Արթիկ համայնքում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը հետևել է Արթիկ քաղաքի Անկախության փողոցում իրականացվող փոսալցման, նորոգման աշխատանքներին, զրուցել շինարարի հետ, կատարել նկատառումներ։
|
|
24.04.24
Ծաղիկների խոնարհում և հարգանքի տուրքի մատուցում Մեծ Եղեռնի զոհերի հուշախաչքարի մոտ Արթիկ քաղաքի Բարեկամության զբոսայգում
|
2024 թվականի ապրիլի 24-ին Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, Արթիկի Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Հայր Նարեկ Վարդապետ Ավագյանը, ուժային կառույցների ղեկավարները, Արթիկ համայնքի բնակչությունը ծաղիկներ են խոնարհել Արթիկի Բարեկամության զբոսայգու Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ: Արթիկի համայնքապատկան ՀՈԱԿ-ների սաները հուշախաչքարի մոտ հանդես են եկել կատարումներով։ Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել նաև Արթիկ համայնքի գյուղերում, իսկ <<Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ում տեղի է ունեցել <<Հայի վերքը>> խորագրով միջոցառումը` նվիրված Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցին:
|
|
23.04.24
Ապրիլի 24-ին անցկացվելիք միջոցառումների ժամանակացույց
|
Ապրիլի 24-ին ️Արթիկի համայնքապետարանը կազմակերպում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ հետևյալ ժամանակացույցով` ✔10։00 - քայլերթ Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցից` զորամասի դիմացից, դեպի Բարեկամության այգի, ✔10:15 - ծաղիկների խոնարհման արարողություն Արթիկի Բարեկամության այգում տեղադրված Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ, ✔10:45 - <<Հայի վերքը>> խորագրով միջոցառում` նվիրված Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցին <<Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ում, ✔️13։00-ին Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում բեմադրվելու է Մուշեղ Իշխանւ <<Կիլիկիո արքան>> ներկայացումը։ 🌐Աղբյուրը`👉www.artik.am
|
|
23.04.24
Ապրիլի 23-ին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Արթիկ համայնք
|
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային այցով այսօր Արթիկ համայնքում է եղել։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի ուղեկցությամբ մարզպետն այցելել է <<Վարդաքարի միջնակարգ դպրոց>>, շրջել և ծանոթացել պայմաններին, լսել նրանց մտահոգությունները։ Այժմ ընթացքի մեջ են դպրոցին հարակից հատվածի ճանապարհի կառուցման աշխատանքները՝ Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 - կմ12+800 ծրագրով, 12.8 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում տարածաշրջանի 6 բնակավայրեր` Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ։ Ներկա պահին ...
Մանրամասն |
|
22.04.24
Վերանորոգման և մաքրման աշխատանքներ Արթիկ քաղաքի Բարեկամության այգում
|
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան` ապրիլի 24-ին ընդառաջ, վերանորոգվել են Արթիկ քաղաքի Բարեկամության այգու ցանկապատը և մուտքի աստիճանները, այգին բարեկարգվել և մաքրվել է, հարակից հատվածներում կատարվել են կուտակված կենցաղային աղբի և շինարարական թափոնների մաքրման աշխատանքներ։
|
|
19.04.24
Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը
|
2024 թվականի ապրիլի 19-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որը վարել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը:Օրակարգում ընդգրկված է եղել 18 նախագիծ։ Հիմնական զեկուցողներն են եղել Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Էմմա Յայլոյանը, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Գրիգորյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ-սոցաշխատող Հերմինե Սահակյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան Տաթևիկ Աղաքարյանը, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ Արայիկ Հարությունյանը։Օրակարգի բոլոր նախագծերը նախօրոք քննարկվել ...
Մանրամասն |
|
17.04.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
✅️<< Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️Ծառերի ջրում և պարարտացում Արթիկ քաղաքում, ✔️Ոռոգման ցանցի անցկացում Մեծ Մանթաշ գյուղում, ✔️Խմելու ջրագծերի նորոգում և հարակից դետալների փոխարինում Փոքր Մանթաշ և Արևշատ գյուղերում։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |