Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1, 2, 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 8-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2021 թվականի կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 65-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Թիվ 65-Ա որոշման հավելվածում <<Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության «Պաշտոնային դրույքաչափ» սյունակի 3-րդ կետում գրված <<100000 (մեկ հարյուր հազար)>> թիվը և բառերը փոխարինել <<110000 (մեկ հարյուր տաս հազար)>> թվով և բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի փետրվարի 1-ից: |