Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 76-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Ճանապարհային տրանսպորտ բաժնի
ա. <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<3000000 երեք միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<6500000 վեց միլիոն հինգ հարյուր հազար>> թվով և բառերով:
բ. <<Մասնագիտական ծառայություններ>> (4241) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<90000 իննսուն հազար>> թվով և բառերով:
2) Փողոցների լուսավորում բաժնի
ա.<<Շենքերի և շինությունների շինարարություն>> (5112) հոդվածում գրված <<35000000 երեսունհինգ միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<31100000 երեսունմեկ միլիոն մեկ հարյուր հազար>> թվով և բառերով:
բ. <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<2000000 երկու միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<900000 ինը հարյուր հազար>> թվով և բառերով:
3) Աղբահանում բաժնի <<Կոմունալ ծառայություններ>> (4213) հոդվածում գրված <<42279000 քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասունինը հազար>> թիվը և բառերը փոխարինել <<30279000 երեսուն միլիոն երկու հարյուր յոթանասունինը հազար>> թվով և բառերով:
4) Շրջակա միջավայրի պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական/համայնքային/ կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<21010000 քսանմեկ միլիոն տաս հազար>> թիվը և բառերը փոխարինել <<33010000 երեսուներեք միլիոն տաս հազար>> թվով և բառերով:
5) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1500000 մեկ միլիոն հինգ հարյուր հազար>> թվով և բառերով:
6) Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի <<Այլ նպաստներ բյուջեից>> (4729) հոդվածում գրված <<4810000 չորս միլիոն ութ հարյուր տաս հազար>> թիվը և բառերը փոխարինել <<5460000 հինգ միլիոն չորս հարյուր վաթսուն հազար>> թվով և բառերով:
7) ՀՀհամայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<135384000 մեկ հարյուր երեսունհինգ միլիոն երեք հարյուր ութսունչորս հազար>> թիվը և բառերը փոխարինել <<134644000 մեկ հարյուր երեսունչորս միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար>> թվով և բառերով:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 8 անդամներ՝ |