Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները
Եկամտային մասում
1) <<Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ>> տողում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1500000 մեկ միլիոն հինգ հարյուր հազար>> թվով և բառերով:
Ծախսային մասում
1) Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ բաժնի
ա/ <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> (4111) հոդվածում գրված <<5024300 հինգ միլիոն քսանչորս հազար երեք հարյուր>> թիվը և բառերըը փոխարինել <<4622300 չորս միլիոն վեց հարյուր քսաներկու հազար երեք հարյուր>> թվով և բառերով:
բ/ <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>> (4112) հոդվածում գրված <<134000 մեկ հարյուր երեսունչորս հազար>> թիվը և բառերը փոխարինել <<536000 հինգ հարյուր երեսունվեց հազար>> թվով և բառերով:
2) Ճանապարհային տրանսպորտ բաժնի
ա/ <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>>(4111) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել<<1200000 մեկ միլիոն երկու հարյուր հազար>> թվով և բառերով:
բ/ <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<603000 վեց հարյուր երեք հազար>> թվով և բառերով:
գ/<<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1365000 մեկ միլիոն երեք հարյուր վաթսունհինգ հազար>> թվով և բառերով:
3) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի
ա/ <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<900000 ինը հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<970000 ինը հարյուր յոթանասուն հազար>> թվով և բառերով:
բ/ <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<3398000երեք միլիոն երեք հարյուր իննսունութ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<3328000 երեք միլիոն երեք հարյուր քսանութ հազար>> թվով և բառերով:
4) Փողոցների լուսավորում բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<600000 վեց հարյուր հազար>> թվով և բառերով:
5) ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<73548880 յոթանասուներեք միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար ութ հարյուր ութսուն>> թիվը և բառերը փոխարինել <<71280880 յոթանասունմեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար ութ հարյուր ութսուն>> թվով և բառերով:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 9 անդամներ՝ |