Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 45-րդ և 45.1 կետերով և հիմք ընդունելով Ֆենյա Վաղինակի Փաշիկյանի 2024 թվականի ապրիլի 18-ի N 2171 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնքի Արթիկ քաղաքում Ֆենյա Վաղինակի Փաշիկյանին (ծնված 1953 թվականի սեպտեմբերի 07-ին) պատկանող 2005 թվականի հոկտեմբերի 31-ի անշարժ գույքի բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /№ 1399028/ փաստագրված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկ համայնք Արթիկ քաղաք Լմբատ 2 թաղամաս 034 շենք 7 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Ա. Թամանյան փողոց 34 շենք 7 բնակարան հասցեն: