Այսօր: Կիրակի, 5 Ապրիլի 2020թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 196
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 5-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, 5 26-04, artik.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2020 թվականի N 5-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ <<ԳՐԻՆՖՈՒԴ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Գրինֆուդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  պատկանող և գործող ջերմոցային տնտեսության ընդլայնման նպատակով ընկերությունը ձեռք է բերել հողատարածքներ, որոնք իրեն պատկանող 9,6հա մակերեսով կառուցապատված հողատարածքի անմիջական շարունակությունն են: Ընկերությունը կառուցելու է ևս 6հա մակերեսով ջերմոցային տնտեսություն: Արթիկ համայնքի ղեկավարին է դիմել <<Գրինֆուդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը ընկերությանը սեփականությանիրավունքովպատկանողհողամասիընդլայնմաննպատակով:Հաշվի  առնելով այն հանգամանքը, որ հողամասերը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել (տրամադրել) հրապարակային սակարկությունների միջոցով, Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ համայնքի Արթիկ-Գյումրի ճանապարհի  աջակողմյան հատվածում գյուղատնտեսական նշանակության՝ 08-002-0504-0002 կադաստրային ծածկագրով 0,36001հա. մակերեսով, 08-002-0505-0001 կադաստրային ծածկագրով 0,16913հա. մակերեսով,           08-002-0203-0065 կադաստրային ծածկագրով 0,06028հա. մակերեսով, 08-002-0205-0039 կադաստրային ծածկագրով 0,08785հա. մակերեսով <<այլ հողատեսք>> գործառնական նշանակության և 08-002-0203-0097 կադաստրային ծածկագրով 0,06989հա. մակերեսով <<արոտավայր>> գործառնական նշանակության  հողատարածքները որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել  <<Գրինֆուդ >>  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

         Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի   66-րդ  հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ    286 որոշման 6-րդ կետով, 2016թվականի մայիսի 26-ի թիվ 550-ն որոշման 3-րդ կետով և   հիմք ընդունելով <<Գրինֆուդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանի  2019թվականի. մարտի  27-ի N 680 դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է`                                                                     

1.     Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  <<Գրինֆուդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող ՍասունցիԴավթի 34 հասցեում գտնվող 9.62269հա /սեփականության վկայական N 26012018-08-0045/, 0,49հա /սեփականության վկայական N01022019-08-0050/, 1.58հա /սեփականության վկայական N 08072019-08-0019/, 0.3509հա /սեփականության վկայական N 08052019-08-0016/ և 1.09հա /սեփականության վկայական N 03042019-08-0019/  հողատարածքներին կից՝ Արթիկ-Գյումրի ճանապարհի  աջակողմյան հատվածում գյուղատնտեսական նշանակության՝ 08-002-0504-0002 կադաստրային ծածկագրով 0,36001հա. մակերեսով /սեփականության վկայական N 21012020-08-0005/, 08-002-0505-0001 կադաստրային ծածկագրով 0, 16913հա. մակերեսով /սեփականության վկայական N21012020-08-0036/, 08-002-0203-0065 կադաստրային ծածկագրով 0,06028 հա. մակերեսով /սեփականության վկայական                            N 21012020-08-0022/, 08-002-0205-0039 կադաստրային ծածկագրով 0,08785հա. մակերեսով /սեփականության վկայական N 21012020-08-0004/  <<այլ հողատեսք>>  գործառնական նշանակության և 08-002-0203-0097 կադաստրային ծածկագրով 0,06989հա. մակերեսով /սեփականության վկայական N21012020-08-0003/ <<արոտավայր>> գործառնական նշանակության  հողատարածքները որպես ընդլայնում ուղղակի վաճառքով  <<Գրինֆուդ>>  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու առաջարկությանը:

2.    <<Գրինֆուդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պարտավորեցնել այլ սեփականատերերի մոտեցման ճանապարհ ապահովվելու համար կատարել մշտական անվճար սերվիտուտի իրավունքի պետական գրանցում:

3.    Հողամասերի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ գյուղատնտեսական այլ հողատեսքերի՝ 1հա-ի համար 127500 Հայստանի Հանրապետության դրամ և գյուղատնտեսական արոտավայր՝ 1հա-ի համար 380000 Հայստանի Հանրապետության դրամ: Գյուղատնտեսական այլ հողատեսքի հողակտորների համար վճարվելիք գումարը կազմում է 86351.93 (ութանասունվեց հազար երեք հարյուր հիսունմեկ դրամ իննսուներեք լումա) Հայստանի Հանրապետության դրամ և գյուղատնտեսական արոտավայրի համար՝ 26558.20 (քսանվեց հազար հինգ հարյուր հիսունութ դրամ քսան լումա) Հայստանի Հանրապետության դրամ: Ընդամենը մուծման ենթակա է 112910.13 (հարյուր տասներկու հազար ինը հարյուր տաս դրամ տասներեք լումա) Հայստանի Հանրապետության դրամ:

      Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 9 անդամներ՝


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner