Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 5-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ <<ԳՐԻՆՖՈՒԴ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Գրինֆուդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը  պատկանող և գործող ջերմոցային տնտեսության ընդլայնման նպատակով ընկերությունը ձեռք է բերել հողատարածքներ, որոնք իրեն պատկանող 9,6հա մակերեսով կառուցապատված հողատարածքի անմիջական շարունակությունն են: Ընկերությունը կառուցելու է ևս 6հա մակերեսով ջերմոցային տնտեսություն: Արթիկ համայնքի ղեկավարին է դիմել <<Գրինֆուդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը ընկերությանը սեփականությանիրավունքովպատկանողհողամասիընդլայնմաննպատակով:Հաշվի  առնելով այն հանգամանքը, որ հողամասերը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել (տրամադրել) հրապարակային սակարկությունների միջոցով, Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ համայնքի Արթիկ-Գյումրի ճանապարհի  աջակողմյան հատվածում գյուղատնտեսական նշանակության՝ 08-002-0504-0002 կադաստրային ծածկագրով 0,36001հա. մակերեսով, 08-002-0505-0001 կադաստրային ծածկագրով 0,16913հա. մակերեսով,           08-002-0203-0065 կադաստրային ծածկագրով 0,06028հա. մակերեսով, 08-002-0205-0039 կադաստրային ծածկագրով 0,08785հա. մակերեսով <<այլ հողատեսք>> գործառնական նշանակության և 08-002-0203-0097 կադաստրային ծածկագրով 0,06989հա. մակերեսով <<արոտավայր>> գործառնական նշանակության  հողատարածքները որպես ընդլայնում ուղղակի վաճառքով օտարել  <<Գրինֆուդ >>  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

         Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի   66-րդ  հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ    286 որոշման 6-րդ կետով, 2016թվականի մայիսի 26-ի թիվ 550-ն որոշման 3-րդ կետով և   հիմք ընդունելով <<Գրինֆուդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանի  2019թվականի. մարտի  27-ի N 680 դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է`                                                                     

1.     ՏալհամաձայնությունՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկ համայնքի  <<Գրինֆուդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանողՍասունցիԴավթի 34 հասցեումգտնվող 9.62269հա /սեփականության վկայական N 26012018-08-0045/, 0,49հա /սեփականության վկայական N01022019-08-0050/, 1.58հա /սեփականության վկայական N 08072019-08-0019/, 0.3509հա /սեփականության վկայական N 08052019-08-0016/ և 1.09հա /սեփականության վկայական N 03042019-08-0019/  հողատարածքներին կից՝ Արթիկ-Գյումրի ճանապարհի  աջակողմյան հատվածում գյուղատնտեսական նշանակության՝                        08-002-0504-0002 կադաստրային ծածկագրով 0,36001հա. մակերեսով /սեփականության վկայական N 21012020-08-0005/, 08-002-0505-0001 կադաստրային ծածկագրով 0, 16913հա. մակերեսով /սեփականության վկայական N21012020-08-0036/, 08-002-0203-0065 կադաստրային ծածկագրով 0,06028 հա. մակերեսով /սեփականության վկայական                            N 21012020-08-0022/, 08-002-0205-0039 կադաստրային ծածկագրով 0,08785հա. մակերեսով /սեփականության վկայական N 21012020-08-0004/  <<այլ հողատեսք>>  գործառնական նշանակության և 08-002-0203-0097 կադաստրային ծածկագրով 0,06989հա. մակերեսով /սեփականության վկայական N21012020-08-0003/ <<արոտավայր>> գործառնական նշանակության  հողատարածքները որպես ընդլայնում ուղղակի վաճառքով  <<Գրինֆուդ>>  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու առաջարկությանը:

2.    <<Գրինֆուդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պարտավորեցնել այլ սեփականատերերի մոտեցման ճանապարհ ապահովվելու համար կատարել մշտական անվճար սերվիտուտի իրավունքի պետական գրանցում:

3.    Հողամասերի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ գյուղատնտեսական այլ հողատեսքերի՝ 1հա-ի համար 127500 Հայստանի Հանրապետության դրամ և գյուղատնտեսական արոտավայր՝ 1հա-ի համար 380000 Հայստանի Հանրապետության դրամ: Գյուղատնտեսական այլ հողատեսքի հողակտորների համար վճարվելիք գումարը կազմում է 86351.93 (ութանասունվեց հազար երեք հարյուր հիսունմեկ դրամ իննսուներեք լումա) Հայստանի Հանրապետության դրամ և գյուղատնտեսական արոտավայրի համար՝ 26558.20 (քսանվեց հազար հինգ հարյուր հիսունութ դրամ քսան լումա) Հայստանի Հանրապետության դրամ: Ընդամենը մուծման ենթակա է 112910.13 (հարյուր տասներկու հազար ինը հարյուր տաս դրամ տասներեք լումա) Հայստանի Հանրապետության դրամ:

      Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 9 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner