Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ  մասերով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018թ դեկտեմբերի  6-ի  թիվ  59-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի  2-րդ մասի 6-րդ կետի ա) և բ) ենթակետերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին  ՈՐՈՇՈՒՄ Է` 
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ բաժնի /այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում Արթիկ համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին` 640000 (վեց հարյուր քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ համաձայն հավելվածի: 
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 10 անդամներ՝  |