Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 16-ի N 236-Ն որոշման հավելված 1-ով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 14-Ն որոշումով և հաշվի առնելով <<ԴԱՆԻԵԼՅԱՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հոկտեմբերի 21-ին ներկայացված N 6102 մտից հայտը, գովազդի էսքիզները և վճարված տեղական տուրքի գումարը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ թույլտվություն <<ԴԱՆԻԵԼՅԱՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 19/16-19/17 հասցեում գտնվող շինությունից 40 քառակուսի մետր մակերեսով գովազդային պաստառների միջոցով արտաքին գովազդ իրականացնելու համար։
2․Թույլտվության ժամկետ սահմանել 2025 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին <<ԴԱՆԻԵԼՅԱՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: