Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 219
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 681-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2024 թվականի N 681-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎՇԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԳՈՌ ԳԵՎՈՐԳԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,ՍՈՒՍԱՆՆԱ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,ՍՈՆԱ ԳՈՌԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԱՆՈՒՇ ԳՈՌԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով և 18-րդ կետի դ) ենթակետով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 28-ի հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը ծածկագիր` 2023PKALQC և Գոռ Գևորգի Սարգսյանի 2024 թվականի մարտի 18-ի թիվ 1541 դիմումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արևշատ գյուղում Գոռ Գևորգի Սարգսյանին(ծնված՝ 1964 թվականի սեպտեմբերի 12-ին),Սուսաննա Վոլոդյայի Սարգսյանին(ծնված՝ 1970 թվականի հունվարի 13-ին),Սոնա Գոռի Սարգսյան(ծնված՝ 1988 թվականի հոկտեմբերի 30-ին) և Անուշ Գոռի Սարգսյանին (ծնված՝ 1991 թվականի օգոստոսի 9-ին) պատկանող, 2003 թվականի ապրիլի 4-ի անշարժ գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման №09022024-08-0055 վկայականով փաստագրված , 08-021-0074-0005 կադաստրային ծածկագրով, 0,258հա մակերեսով հողատարածքում ինքնակամ կառուցված 66,3քմ արտաքին մակերեսով ամառային խոհանոցը(ներքին մակերեսը՝ 56,0), 10,4քմ մակերեսով պարիսպը, 3,6քմ մակերեսով պարիսպը և 3,2քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական ։

2.Ընդունել ի գիտություն, որ

1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

3.Սահմանել, որ սեփականատերը

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 43788(քառասուներեք հազար յոթ հարյուր ութսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը:

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Գևորգի Սարգսյանին,Սուսաննա Վոլոդյայի Սարգսյանին,Սոնա Գոռի Սարգսյան և Անուշ Գոռի Սարգսյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner