Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎՇԱՏ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԳՈՌ ԳԵՎՈՐԳԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,ՍՈՒՍԱՆՆԱ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,ՍՈՆԱ ԳՈՌԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ԱՆՈՒՇ ԳՈՌԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով և 18-րդ կետի դ) ենթակետով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 28-ի հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը ծածկագիր` 2023PKALQC և Գոռ Գևորգի Սարգսյանի 2024 թվականի մարտի 18-ի թիվ 1541 դիմումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արևշատ գյուղում Գոռ Գևորգի Սարգսյանին(ծնված՝ 1964 թվականի սեպտեմբերի 12-ին),Սուսաննա Վոլոդյայի Սարգսյանին(ծնված՝ 1970 թվականի հունվարի 13-ին),Սոնա Գոռի Սարգսյան(ծնված՝ 1988 թվականի հոկտեմբերի 30-ին) և Անուշ Գոռի Սարգսյանին (ծնված՝ 1991 թվականի օգոստոսի 9-ին) պատկանող, 2003 թվականի ապրիլի 4-ի անշարժ գույքի նկատմամբ իրավուքների պետական գրանցման №09022024-08-0055 վկայականով փաստագրված , 08-021-0074-0005 կադաստրային ծածկագրով, 0,258հա մակերեսով հողատարածքում ինքնակամ կառուցված 66,3քմ արտաքին մակերեսով ամառային խոհանոցը(ներքին մակերեսը՝ 56,0), 10,4քմ մակերեսով պարիսպը, 3,6քմ մակերեսով պարիսպը և 3,2քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական ։ 2.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք 3.Սահմանել, որ սեփականատերը 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 43788(քառասուներեք հազար յոթ հարյուր ութսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը: 4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Գևորգի Սարգսյանին,Սուսաննա Վոլոդյայի Սարգսյանին,Սոնա Գոռի Սարգսյան և Անուշ Գոռի Սարգսյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Արկադի Գրիգորյան   ՏԱԹև ԱՂԱՔԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝540d057a-434c-4697-a192-a99bc8d15de3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner