Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի բնակիչ Սեդա Ենոքի Ֆռանգյանի (ծնված 08 փետրվարի 1940 թվական) 25 փետրվարի 2020 թվականի N 431 դիմումը:
Արթիկ քաղաքի Պլեխանովի փողոց 2 հասցեում գտնվող 08-002-0014- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,06259հա, որից 0,0600 հա մակերեսով հողամասը Սեդա Ենոքի Ֆռանգյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է: ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 0,00259 հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 25 փետրվարի 2020 թվականի ժառանգության իրավունքի վկայագիր գրանցամատյան 719/ Սեդա Ենոքի Ֆռանգյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 15 մարտի 2019 թվականի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Թումանյան փողոց 11/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինություններինկատմամբ Սեդա Ենոքի Ֆռանգյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> N 90-Ա որոշումը:
2.Արթիկ քաղաքի Պլեխանովի փողոց 2 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Թումանյան փողոց 11/1:
3.Վերականգնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզի Արթիկ համայնքի Թումանյան փողոց 11/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սեդա Ենոքի Ֆռանգյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,0600 հա մակերեսով հողամասին կից օգտագործվող 0,00259 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,06259 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ` Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: