Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 797-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2024 թվականի N 797-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԱՄՎԵԼ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍԻ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ, ԱՂԱՍԻ ՍԱՄՎԵԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՄՎԵԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՍԱՄՎԵԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի 2023թվականի դեկտեմբերի 25-ի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2023NBSKFV ծածկագրով տեղեկանքը և Սամվել Անդրանիկի Խաչատրյանի 2024 թվականի հունվարի 17-ի N 344 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղի 1-ին փողոց, 3-րդ փակուղի 4/1 հասցեում Սամվել Անդրանիկի Խաչատրյանին (ծնված 1956 թվականի փետրվարի 04-ին), Նարինե Սարգսի Միսակյանին (ծնված 1962 թվականի օգոստոսի 30-ին), Աղասի Սամվելի Խաչատրյանին (ծնված 1982 թվականի հոկտեմբերի 10-ին), Անդրանիկ Սամվելի Խաչատրյանին (ծնված 1983 թվականի դեկտեմբերի 06-ին) և Արմինե Սամվելի Խաչատրյանին (ծնված 1988 թվականի փետրվարի 03-ին) սեփականության իրավունքով պատկանող 0,12300հա մակերեսով, 08-115-0005-0094 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 45,44քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 107,98քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել օրինական: 

2.Ընդունել ի գիտություն, որ

1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Սահմանել, որ սեփականատերը

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 80454(ութսուն հազար չորս հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը:

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Անդրանիկի Խաչատրյանին, Նարինե Սարգսի Միսակյանին, Աղասի Սամվելի Խաչատրյանին, Անդրանիկ Սամվելի Խաչատրյանին և Արմինե Սամվելի Խաչատրյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner