Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի 2023թվականի դեկտեմբերի 25-ի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2023NBSKFV ծածկագրով տեղեկանքը և Սամվել Անդրանիկի Խաչատրյանի 2024 թվականի հունվարի 17-ի N 344 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղի 1-ին փողոց, 3-րդ փակուղի 4/1 հասցեում Սամվել Անդրանիկի Խաչատրյանին (ծնված 1956 թվականի փետրվարի 04-ին), Նարինե Սարգսի Միսակյանին (ծնված 1962 թվականի օգոստոսի 30-ին), Աղասի Սամվելի Խաչատրյանին (ծնված 1982 թվականի հոկտեմբերի 10-ին), Անդրանիկ Սամվելի Խաչատրյանին (ծնված 1983 թվականի դեկտեմբերի 06-ին) և Արմինե Սամվելի Խաչատրյանին (ծնված 1988 թվականի փետրվարի 03-ին) սեփականության իրավունքով պատկանող 0,12300հա մակերեսով, 08-115-0005-0094 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 45,44քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 107,98քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել օրինական: 2.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3.Սահմանել, որ սեփականատերը 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 80454(ութսուն հազար չորս հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը: 4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Անդրանիկի Խաչատրյանին, Նարինե Սարգսի Միսակյանին, Աղասի Սամվելի Խաչատրյանին, Անդրանիկ Սամվելի Խաչատրյանին և Արմինե Սամվելի Խաչատրյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: