Ղեկավարվելով ,,Հայաստանի Հանրապետության <<Բյուջետային համակարգի  մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին  մասի , <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ  հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով և 37-րդ հոդվածի  1-ին մասով  և հիմք ընդունելով Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 67-Ն որոշումը
ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`
1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի բյուջեի եկամուտների ու ծախսերի եռամսյակային  համամասնությունները սահմանելու մասին 2019 թվականի հունվարի 14-ի թիվ 2-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2.    Ուժը կորցրած ճանաչել Արթիկի համայնքի ղեկավարի 2019 թ.-ի հունիսի 06-ի թիվ 214-Ա որոշումը: