Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 59-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի  1-ին և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները

1) Ռազմական պաշտպանություն բաժնի

ա/<<Այլ ընթացիկ դրամաշնորհներ>> (4639) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1500000 մեկ միլիոն հինգ հարյուր հազար>> թվով և բառերով: 

բ<<Գրասենյակային նյութեր և հագուստ>> (4261) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1000000 մեկ միլիոն>> թվով և բառերով: 

գ<<Առողջապահական և լաբորատոր նյութեր>> (4266) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<500000 հինգ հարյուր հազար>> թվով և բառերով: 

դ/ <<Կենցաղային և հանրային սննդի նյութեր>> (4267) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1000000 մեկ միլիոն>> թվով և բառերով: 

ե<<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1000000 մեկ միլիոն>> թվով և բառերով: 

զ/<<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<500000 հինգ հարյուր հազար>> թվով և բառերով: 

2) ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<41869680 քառասունմեկ միլիոն  ութ հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր ութսուն>> թիվը և բառերը  փոխարինել <<36369680 երեսունվեց միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր ութսուն>> թվով և բառերով: 

          Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 10 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner