Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 11-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մարտի 2021 թվականի N 11-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 76-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 76-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները

1)  Ճանապարհային տրանսպորտ բաժնի 

ա. <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<3000000 երեք միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<6500000 վեց միլիոն հինգ հարյուր հազար>> թվով և բառերով:

բ. <<Մասնագիտական ծառայություններ>> (4241) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<90000 իննսուն հազար>> թվով և բառերով:

2) Փողոցների լուսավորում բաժնի 

ա.<<Շենքերի և շինությունների շինարարություն>> (5112) հոդվածում գրված <<35000000 երեսունհինգ միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<31100000 երեսունմեկ միլիոն մեկ հարյուր հազար>> թվով և բառերով:

բ. <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<2000000 երկու միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<900000 ինը հարյուր հազար>> թվով և բառերով:

3) Աղբահանում բաժնի <<Կոմունալ ծառայություններ>> (4213) հոդվածում գրված <<42279000 քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասունինը հազար>> թիվը և բառերը փոխարինել <<30279000 երեսուն միլիոն երկու հարյուր յոթանասունինը հազար>> թվով և բառերով:

4) Շրջակա միջավայրի պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական/համայնքային/ կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<21010000 քսանմեկ միլիոն տաս հազար>> թիվը և բառերը փոխարինել <<33010000 երեսուներեք միլիոն տաս հազար>> թվով և բառերով:

5) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1500000 մեկ միլիոն հինգ հարյուր հազար>> թվով և բառերով:

6) Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի <<Այլ նպաստներ բյուջեից>> (4729) հոդվածում գրված <<4810000 չորս միլիոն ութ հարյուր տաս հազար>> թիվը և բառերը փոխարինել <<5460000 հինգ միլիոն չորս հարյուր վաթսուն հազար>> թվով և բառերով:

7) ՀՀհամայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<135384000 մեկ  հարյուր երեսունհինգ միլիոն երեք հարյուր ութսունչորս հազար>> թիվը և բառերը  փոխարինել <<134644000 մեկ  հարյուր երեսունչորս միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար>> թվով և բառերով:

     Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 8 անդամներ՝


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԲԶՆՈՒՆԻ ԿՈՐՅՈՒՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner