Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 36-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2020 թվականի N 36-Ն

<<ԱՐԹԻԿԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 108-րդ և     110-րդ հոդվածների դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 16-րդ և 28-րդ կետերով և հիմք ընդունելով  Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի  2020 թվականի հուլիսի 1-ի <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին>> թիվ  187-Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին      

ՈՐՈՇՈՒՄ  Է`

  1. Հաստատել Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 1-ի <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունստեղծելու մասին>>  թիվ   187 -Ա որոշումը:
  2. Ստեղծել  <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն:
  3. <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 100000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ

1) <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրականընկերության կանոնադրական կապիտալի չափը կազմում է 100.000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որը կազմում է 10 (տասը) հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 10.000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: Բոլոր 10 (տասը) բաժնետոմսերը տեղաբաշխված են բաժնետերերի միջև և լրիվ վճարված են նրանց կողմից:

2) Հաստատել <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը 100.000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

3) <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրականընկերության բաժնետերերի խորհրդի անդամներ ընտրել՝

ա. Մխիթար Նորիկի Վարագյան-(Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար) -խորհրդի նախագահ

բ. Արտակ Մանվելի Գրիգորյան-Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար- խորհրդի անդամ

գ. Տաթևիկ Թաթուլի Աղաքարյան- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քարտուղարության բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան-խորհրդի անդամ

դ. Ոսկան Հովհաննեսի Վարդանյան- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու անդամ- խորհրդի անդամ

ե. Հարություն Հովհաննեսի  Հակոբյան- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու անդամ- խորհրդի անդամ

4) <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրականընկերությանվերստուգող հանձնաժողովի կազմում ընտրել 3 /երեք հոգի/՝

ա. Մարիամ Սեյրանի Փանոյան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ-հաշվապահ- խորհրդի նախագահ

բ. Ռաֆիկ Գառնիկի Ղուլիջօղլյան- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու անդամ- խորհրդի անդամ

գ. Հովհաննես Գևորգի Կարախանյան- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր առաջատար մասնագետ- խորհրդի անդամ

  1. Հաստատել <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը՝  համաձայն հավելվածի:
  2. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությանը <<Արթիկի արևային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  նշանակելու Գևորգ Փայլակի Փթուկյանին (անձնագիր՝ AM 0466337, տրված 12.10.2011թ. 028-ի կողմից, հաշվառված ք. Արթիկ, Տերյան 5):
  3. Աշխատավարձի չափ սահմանել՝ 100000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

        Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 8 անդամներ՝


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(58.66 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner