<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0_110_Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325_Ն որոշմամբ հաստատված կարգով՝ 2022թ. մայիսի 13-ին ժամը 14:00-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք. Արթիկ, Ազատության հր. 1) տեղի կունենա <<ԿԼՈՐԻԿ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Շիրակի մարզի Արթիկի տուֆի հանքավայրի Արևելյան տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4_րդ) փուլ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), հասցե` ք. Երևան, Բյուզանդի 1/3 (հեռ. 011220217)