Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 215
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Թթու կաթնամթերք և պանրագործություն թեմայով դասընթաց
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՏԱԹԵՎԻԿ ՉԱՐՉՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
17/01/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
22/01/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե ցանկանում եք սովորել եւ զբաղվել թթու կաթնամթերքի եւ պանրի արտադրությամբ, ձեռք բերել գիտելիքներ՝

  • արտադրության սանիտարահիգիենիկ միջոցառումների,
  • կաթի եւ կաթնամթերքների արտադրությունում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կառուցվածքի եւ նշանակության,
  • կաթնամթերքի արտադրությունում անվտանգության կանոնների,
  • հումքի ստացման եւ նախնական մշակման կանոնների եւ դրանց որակին ներկայացվող պահանջների,
  • թթու կաթնամթերքների դասակարգման, արտադրության եղանակների առանձնահատկությունների, տեխնոլոգիական գործընթացների,
  • թթու կաթնամթերքների արտադրությունում օգտագործվող մակարդների, հավելումների,
  • թթու կաթնամթերքների արատների բացահայտման եւ կանխարգելման, ինչպես նաեւ ֆիզիկաքիմիական հատկությունների վերաբերյալ տեսական եւ գործնական կարողությունների եւ հմտությունների,
  • պանրագործությունում օգտագործվող բաղադրիչների,
  • պանիրների դասակարգման, արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունների, գործընթացների,
  • պանիրների արատների բացահայտման եւ կանխարգելման, ինչպես նաեւ ֆիզիկաքիմիաֆկան հատկությունների տեսական եւ գործնական կարողությունների եւ հմտությունների վերաբերյալ.

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Ռազմավարական զարգացման գործակալության հետ գործակցաբար իրականացվող «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Թթու կաթնամթերքի եւ պանրագործության» թեմայով դասընթաց:

Դասընթացին կարող են դիմել թթու կաթնամթերքի եւ պանրագործության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները եւ կարողությունները տվյալ բնագավառում, ունեն արտադրությունում աշխատելու փորձ, ինչպես նաեւ նրանք, ովքեր այս ոլորտում դեռեւս սկսնակ են, սակայն ցանկանում են սեփական արտադրություն հիմնել:

Դասընթացի շնորհիվ դուք կկարողանաք՝

  • կատարել կաթնամթերքի արտադրությունում հիգիենիկ միջոցառումներ

– կիրառել անձնական հիգիենայի կանոնները

– տարբերակել լվացող եւ ախտահանող նյութերը

– կիրառել լվացող եւ ախտահանող նյութերն ըստ անհրաժեշտության եւ նշանակության

– կատարել սարքավորումների եւ գործիքների լվացում, ախտահանում

  • ընտրել տվյալ արտադրական գործընթացի համար ճիշտ սարքավորում,
  • իրականացնել կաթի կեղտամաքրում, սերզատում եւ նորմալացում,
  • կատարել ջերմային ռեժիմների ճիշտ ընտրություն, կիրառել այն,
  • կատարել պոմպերի շահագործում,
  • կատարել կաթի նմուշառում, զգայորոշում,
  • իրականացնել կաթի ընդունում՝ ըստ սահմանված կարգի,
  • պատրաստել եւ մակարդել կաթնային խառնուրդ՝ ըստ մթերքի տեսակի,
  • պատրաստել թթու կաթնամթերք,
  • ընտրել պանրի արտադրությունում օգտագործվող փաթեթավորող նյութերը,
  • կիրառել պանրի արտադրության համար նախատեսված օժանդակ նյութերը,
  • պատրաստել եւ մակարդել կաթնային խառնուրդ՝ ըստ պանրի տեսակի,
  • պատրաստել պանիր:

Դասընթացը բաղկացած կլինի ինտերակտիվ դասախոսություններից, որին զուգահեռ  կիրականացվեն արտադրական աշխատանքներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նորաբաց «ԲԱԼԱՀՈՎԻՏ» ուսունափորձնական տնտեսության Կաթնամթերքի վարպետաց դպրոցում: Վեցօրյա դասընթացի մասնակցության արժեքն է 80000 (ութսուն հազար) ՀՀ դրամ։ Արժեքը ներառում է գիշերակաց եւ սնունդ։

Զեղչեր կտրամադրվեն հետեւյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ եւ սոցիալապես անապահով կանայք եւ երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ եւ Արցախից տեղահանված անձինք:

Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:

Դասընթացը կմեկնարկի հունվարի 17-ին եւ կավարտվի հունվարի 22-ին։ Համալրվող խումբը բաղկացած է լինելու 14 մասնակիցներից։ Դասավանդող դասախոսները Ագրարային համալսարանի լավագույն մասնագետներն են։ Նորաբաց Վարպետաց դպրոցում ուսման, աշխատանքի եւ կեցության համար ստեղծված են լավագույն պայմանները։ Նախորդ երկու դասընթացների մասնակիցները նշում են դասընթացի արտակարգ բարձր մասնագիտական մակարդակն ու արդյունավետությունը։

Դասընթացին դիմելու եւ լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝

012 54 57 13,             095 59 20 03,             093 59 20 01

Բոլորը
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստ 20/03/2024 թվական մաս 2
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 31/01/2024 թ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 31/01/2024 թ
Արթիկ համայնքի ավագանու հերթական նստաշրջանի վերջին
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 21/07/2023 թ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 10/07/2023 թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 22/03/2022
 07.03.22 Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջա
08/02/2022թ.  Արթիկի ավագանու առաջին  նստաշրջանի հ
Արթիկ  համայնքի ավագանու արտահերթ  նիստ 24/01/2022
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 30/12/2021 թ
Արթիկ համայնքի 2022թ բյուջեի նախագծի հանրային քննա
Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի երդման արա
Ավագանու նիստ - 03.04.2018
Ավագանու նիստ - 19.03.2018
Ավագանու նիստ 25.01.2018թ.
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ Ն
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱ
Արթիկի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 2
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 28/11/2022 Թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 22/12/2022 Թ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՎԵՐՋԻՆ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 20/01/2023 Թ
Ավագանու  նիստ 02.08.2018թ.
Ավագանու  նիստ 01.10.2018թ.
Ավագանու  նիստ 06.12.2018թ.
Ավագանու  նիստ 17.12.2018թ.
Ավագանու  նիստ 21.12.2018թ.
Ավագանու  նիստ 15.03.2019թ.
Արթիկի ավագանու հերթական նիստ: 30.07.2019թ
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 10.10.2019թ
2020 թվականի բյուջեի հանրային քննարկում, Արթիկ
Արթիկի ավագանու նիստ, 23.01.2020թ.
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 27. 03. 2020թ.
Արթիկի ավագանու նիստ 08 12 2020թ
Արթիկի ավագանու նիստ 23/12/2020թվական, մաս 1
Ավագանու արտահերթ նիստ 16.02.2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 15/04/2021 թվական
Արթիկի ավագանու արտահերթ նիստ 18/06/2021 թվական
Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի առաջին նստաշր
Արթիկ համայնքի ավագանու 2023 թվականի արտահերթ նիստ
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 11/08/2023 թ
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթակա
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ 14/12/2023 թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner