Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով` 2021թ. մարտի 5-ին, ժամը 15:00-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1/ տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի  դեկտեմբերի 23-ի  թիվ   76-Ն որոշման մեջ  լրացումներ  և փոփոխություններ կատարելու մասին:
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող համայնքների սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու և մասնակցության հայտ ներկայացնելու համար Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությանը համաձայնություն տալու մասին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 82-Ա  և 2020 թվականի դեկտեմբերի 08-ի թիվ     65-Ա որոշումների   մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 64-Ա որոշման  մեջ լրացում   կատարելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում փոփոխություններ  կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) բաժնում նախատեսված գումարից հատկացում կատարելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով,  տուֆագործների  փողոցի աջակողմյան հատվածում /նախկին պիոներական ճամբար տանող ճանապարհի/ գտնվող 0,45827հա մակերեսով արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու եվ,  հողատարածքի հողամասի վարձավճարի մեկնարկային չափ սահմանելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021թվականի հունվարի  18-ի  թիվ 6-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Արթիկ համայնքի բնակիչ Գյուլնարա Մխիթարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշման համաձայն բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների ցուցակում հաշվառելու մասին:
- Ընթացիկ հարցեր