ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2021 թվականի մարտի 1-ին, ժամը 14։30-ին Արթիկի համայնքապետարանում տեղի կունենա հանրային քննարկում։ Օրակարգում՝
1. Արթիկ համայնքի Պռոշյան փողոցի և Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի հիմնանորոգման՝ ասֆալտապատման աշխատանքներ
2. Արթիկ համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենայի ձեռքբերում
3. Արթիկ համայնքի Ղուկասյան փողոցի և Տուֆագործների 1-ին նրբանցքի տուֆ քարով սալիկապատման աշխատանքներ
4. Արթիկ համայնքի գիշերային լուսավորության ցանցի արդիականացում և ընդլայնում՝ պետբյուջեից համայնքներին տրվող սուբվենցիոն ծրագրերի քննարկումն է:
Առաջարկում ենք Արթիկ համայնքի բնակիչներին սերտ համագործակցել համայնքային իշխանությունների հետ, մասնակցել հանրային քննարկմանը և հանդես գալ հիմնավորված առաջարկություններով: Հանրային քննարկման արդյունքում նոր կառուցվող լուսավորության ցանցում պետք է ներառվեն այն փողոցները, որոնց գիշերային ժամերի լուսավորվածությունն առավել անհրաժեշտ է և միտված է բարձրացնել համայնքի բնակչության գիշերային ժամերին տեղաշարժի անվտանգությունը: Համայնքի փողոցների հիմնանորոգմամբ կհեշտանա շահառու տարածքներում ապրող բնակիչների տեղաշարժը:
Ավելի բարեկարգ և լուսավոր Արթիկ ունենալու համար կոչ ենք անում մասնակցել ՀԱՆՐԱՅԻՆՔՆՆԱՐԿՄԱՆԸ, որը տեղի կունենա Արթիկի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում (հասցե` ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1 ) 2021թ.-ի մարտի 1-ին, ժամը 14:30-ին:
Գրավոր առաջարկություններ ներկայացնելու համար կարողեք նախապես դիմել համայնքի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանին:
Ակնկալում ենք ձեր մասնակցությունը:
Հասցե՝ ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1
Հեռախոս` 0244 5-20-21
Էլ. փոստ` artik.shirak@mta.gov.am
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ