ԵՄ ԿԱՆԱՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (EU-GAIA) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ԿԱՆԱՉ և ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ և ՎԵՐՋԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԸ:
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2021թ. մարտի 01-ը, ժամը 16:00
Նպատակն է՝ խթանել Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված գյուղատնտեսությունը
Ի՞նչ է տրամադրում ծրագիրը
Կայուն գյուղատնտեսական նշանակության տեխնիկա և սարքավորումներ, հետ բերքահավաքի և վերամշակման սարքավորումներ և ենթակառուցվածքային ներդրանքներ։
Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից:
Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:
Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: