Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով` 2020թ. օգոստոսի 13-ին, ժամը 15:00-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1/ տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու թիվ 36-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքային սեփականություն հանդիսացող Հակոբյան 32/6 հասցեում գտնվող գրասենյակային շինությունից 70,45 քմ. մակերեսով առանձնացվող տարածքը 2 տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրելու մասին
- Արթիկ համայնքի Շիրակացի փողոց 9/22, Շիրակացի փողոց 9/23 և Շիրակացի փողոց 9/24 հասցեներում համայնքի սեփականությունը հանդիսացող (1,24365 հա ընդհանուր մակերեսով) հողամասերը անհատույց (մշտական) օգտագործման տրամադրելու մասին