| ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ |   | 
                         Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի  Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016թվականի  նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով` 2020թ. հունիսի 30-ին,  ժամը 11:00-ին Արթիկի  համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Արթիկ, Ազատության հրապարակ 1/ տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստ՝ ետևյալ օրակարգով.       
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 60-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասինՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին, որով նախատեսվում է համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող  1,03799 հա մակերեսով 08-002-0001 ծածկագրով, 0,14631 հա մակերեսով 08-002-0002 ծածկագրով, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերը և 0,05935 հա մակերեսով, 08-002-0154 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության այլ հողերը փոփոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողի(նախատեսվում է մինչև 0.6 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցում) գործառնական նշանակությունը համապատասխան հողօգտագործում  ապահովելու համար:  «Արթիկի արևային էլեկտրակայան» Փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը հաստատելու մասին:   |