Մարդկային զարգացման միջազգային կենտրոն (ՄԶՄԿ) հասարակական կազմակերպությունը Փոփոխությունների թատրոն (T4C) հասարակական կազմակերպություն հետ համատեղ իրականացնում է Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով ծրագիրը։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից։
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել ՀՀ քաղաքացիների՝ Եվրոպական միություն, մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն արտագաղթի կանխարգելմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին: Ծրագրի նպատակներն ու գործողությունները համահունչ են և բխում են ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրերի (SEPA) 14-րդ հոդվածով սահմանվող դրույթներից ու պարտավորություններից: Ծրագիրն իրականացվելու է մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը: