Հայաստանում 2019թ. հունիսի 15-ից 16-ը անցկացվելու է էներգաարդյունավետության Միասին պայծառ է/ВместеЯрче փառատոնը, որի նպատակն է երիտասարդների շրջանում էներգաարդյունավետության նկատմամբ ճանաչողական հետաքրքրության առաջացումը և իրազեկվածության բարձրացումը, դպրոցականների շրջանում շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ակտիվ դիրքորոշման ձևավորումը:
Հրավիրում ենք Ձեզ մասնակցել վերոնշյալ փառատոնի երկրորդ օրը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում անցկացվող միջոցառմանը, որտեղ լինելու են շնորհանդեսների ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ: Խնդրում ենք մասնակցության մասին տեղեկացնել միջոցառման կոնտակտային անձին/ Գոհար Մկրտչյան, հեռ. 011565459, էլ. հասցեն gomkrtich77@gmail.com: