Այսօր: Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2019թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 326
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



Ի գիտություն բոլոր պտղաբանջարեղեն արտահանողներին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՏԱԹԵՎԻԿ ՉԱՐՉՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/03/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/12/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ պտղաբանջարեղենի արտահանման սեզոնին նախապատրաստվելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվել է տեղեկատվական թերթիկ Հայաստանի Հանրապետությունում արտադրված բուսական ծագման մթերքներ արտահանողների համար:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԲՈՒՍԱԿԱՆ 
ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
- ծագման երկիրը,
- ապրանքի անվանումը,
- արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության),
- արտահանողի անվանումը և հասցեն,
- ստացողի անվանումը և հասցեն,
- պահման ժամկետը, ջերմաստիճանը:
Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ պտուղբանջարեղենի խմբաքանակի մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ փաստաթղթերը՝
1. արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր,
արտահանման հաշիվ-ապրանքագրում նշվում են ապրանքն արտահանողի և ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,
2. տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը – CMR
3. ապրանքների ձեռքբերման փաստաթուղթ, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը,
4. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրվող անվտանգության կամ ֆիտոսանիտարական հավաստագիր, որը խմբաքանակի վերը նշված փաթեթավորման և մակնշման պահանջների ապահովման և կարանտին վնասակար օրգանիզմներից զերծ լինելու դեպքում տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,
5. խմբաքանակի առևտրային փաստաթղթերից որևէ մեկի վրա անհրաժեշտ է նշել «Товары Евразийского экономического союза», հաստատված հայտարարատուի (մատակարար կամ փոխադրող) կողմից,
6. ապրանք ստացող կողմը պարտադիր պետք է լինի ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` համաձայն ԵԱՏՄ անդամ ներմուծող երկրի կողմից ներկայացված պահանջի։
Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջի դեպքում, անհրաժեշտ է ունենալ նաև արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։
Ֆիտոսանիտարական հավաստագրի տրամադրման և փաթեթավորման ու մակնշման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն, կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով (012) 90-60-90 և (010) 20-60-40 կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ ssfs@ssfs.am, կամ այցելել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սպասարկման կենտրոն։
Մաքսային ձևակերպումների հետ կապված կամ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կամ պարզաբանում ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ` (060) 54-44-44 հեռախոսահամարով, կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին` secretariat@petekamutner.am:

Բոլորը
Արթիկի ավագանու նիստեր
Արթիկի ավահանու նիստ, 06.06.2019թ.
22/06/2018 Արթիկի ավագանու արտահերթ նիստ:
Ավագանու արտահերթ նիստ - 11.04.2018
Ավագանու նիստ - 03.04.2018
Ավագանու նիստ - 19.03.2018
Ավագանու նիստ 25.01.2018թ.
Ավագանու  նիստ 02.08.2018թ.
Ավագանու  նիստ 01.10.2018թ.
Ավագանու  նիստ 06.12.2018թ.
Ավագանու  նիստ 17.12.2018թ.
Ավագանու  նիստ 21.12.2018թ.
Ավագանու  նիստ 15.03.2019թ.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1


artik.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner