Արթիկ համայնքում գործող հարգելի իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ կապված աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ, փոփոխվել են կազմակերպություններից գանձվող աղբահանության վճարների դրույքաչափերը: Կոչ ենք անում Ձեր գործունեության վայրի անշարժ գույքի վկայականներով ներկայանալ Արթիկի համայնքապետարան, նոր դրույքաչափերով համաձայնագրեր կնքելու, ավելորդ տույժերից և տուգանքներից խուսափելու համար: