Հարգելի ընկերներ,
Ամանորի ամենահաճելի զբաղմունքը նվեր ընտրելն է, դե իսկ ձեռագործ իրերը՝ նվերի լավագույն տարբերակը:
Արթիկի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հանրային կապերի բաժինը բոլորին հրավիրում է ամանորյա թեմատիկայով հայկական ազգային մշակույթից ներշնչված, ինքնատիպ հեղինակների ձեռագործ, չկրկնվող աշխատանքների երկօրյա ցուցահանդես - վաճառքի, որը տեղի կունենա Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի տանը դեկտեմբերի 24-25-ին ժամը 11:00-15:00-ն:
Ավելին, դուք ոչ միայն կտեսնեք պատրաստի աշխատանքներ, այլև ականատես կլինեք, թե ինչպես են դրանք ստեղծվում:
Հետաքրքիր ժամանցն ապահովված է:
Հրավիրում ենք բոլորին:
Մասնակցելու և սեղաններ ամրագրելու համար նախապես՝ մինչև դեկտեմբերի 20-ը, դիմել Արթիկի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հանրային կապերի բաժին՝ ներկայացնելով նաև ձեր աշխատանքների ցուցանմուշները:
Զանգահարեք՝ 0244 5 20 21 կամ 077 85 20 21 , կամ գրեք մեզ՝ Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջին:
Միշտ սիրով՝
Արթիկի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հանրային կապերի բաժին: