ՀՀ վարչապետի որոշմամբ 2017 թվականի հուլիսի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակ, որն ուղղված է համայնքի տարածքի կանաչապատմանը և սանիտարական վիճակի բարելավմանը: Արթիկի համայնքապետարանը կոչ է անում մեր բոլոր քաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել ակտիվություն համայնքի մաքրման և կանաչապատման գործում: Արթիկի համայնքապետարանը տրամադրում է օժադակ գույք (ձեռնոց, բահ, տոպրակ) և բեռնատար ավտոմեքենաներ՝ կուտակված աղբը տարհանելու համար: Անհրաժեշտության դեպքում զանգահարել՝ 094 50 84 13, 093 20 88 56 կամ 0 244 5 20 21 հեռ համարներին:
Հարգանքներով՝ Արթիկի համայնքապետարան