14.07.25
Ամառային զորակոչն Արթիկ համայնքում այսօր շարունակվել է
|
🇦🇲🇦🇲 Ամառային զորակոչի շրջանակում այսօր Արթիկ համայնքի նորակոչիկների նոր խումբ է մեկնել Հայկական բանակ։ Նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, ուժային կառույցների ղեկավարները, նորակոչիկների ծնողները, հարազատները։ Տղաներին օրհնություն հղելով` Արթիկի Թեմի հոգևոր հովիվը մաղթել է նրանց խաղաղ ծառայություն, առողջ ու անփորձանք վերադարձ հայրական օջախներ։
|
|
11.07.25
Քաղաքացիների ընդունելություն Արթիկ համայնքի ղեկավարի մոտ
|
📝Հուլիսի 10-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն` համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Քաղաքացիները համայնքի ղեկավարին են դիմել քաղաքաշինական, օգնության տրամադրման, աշխատանքի տեղավորման հարցերով։ Համայնքի ղեկավարը լսել է ընդունելության եկած քաղաքացիներին. մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, բարձրացված որոշ հարցերի ընթացք տալու համար համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները կզբաղվեն լրացուցիչ։
|
|
11.07.25
Արթիկ քաղաքում մեկնարկել և ընթացքի մեջ են հունիսի 14-ին ուժեղ պտտահողմից վնասված բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները
|
🏗🏗 Արթիկ քաղաքում մեկնարկել և ընթացքի մեջ են հունիսի 14-ին ուժեղ պտտահողմից վնասված բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները։ 🏗🏗 Պտտահողմից հետո Արթիկի համայնքապետարանը համայնքային սեփական միջոցներից գումար է հատկացրել, հրատապ կարգով մրցույթ հայտարարել և սկսել պտտահողմից տուժած բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները։ ❗️❗️Ուժեղ պտտահողմից վնասված բնակելի տների, գյուղատնտեսական, հասարակական նշանակության շինությունների տվյալներն, օրենքով սահմանված կարգով, ներկայացվել են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ։
|
|
09.07.25
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը մասնակցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ տեղի ունեցած Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստին
|
📝Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը մասնակցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ տեղի ունեցած Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստին:✔️Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2025 թվականի առաջին կիսամյակի կատարմանը։ Ըստ մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի զեկույցի, հուլիսի 1-ի դրությամբ մարզում սեփական եկամուտները կատարվել են 89,3 %-ով։ Ամենացածրը անշարժ գույքի հարկն է հավաքագրվել, ամենաբարձրը կատարվել է տեղական տուրքը` 126.5 տոկոս։ ՀՀ պետական բյուջեով մարզի համայնքներին 2025-ի առաջին կիսամյակում նախատեսված 5 մլրդ 348 մլն դրամ <<Դոտացիան>> ամբողջությամբ ֆինանսավորվել է։ Մարզի համայնքներին ...
Մանրամասն |
|
07.07.25
Ասպուրակի հերթական հաղթանակը
|
🏎🏎🏆Հուլիսի 6-ին Արագածոտնի մարզում կայացել է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի և <> ակումբի կազմակերպած <> առաջնությունը։🏎 Առաջնությանը մասնակցել են տարածաշրջանի երեք երկրների` Հայաստանի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ավտոսպորտում մեծ հաջողություններ ունեցող մարզիկները։🏎 Առաջնությանն Արթիկ համայնքից մասնակցել է ավտոսպորտում բազմաթիվ մրցաշարերի մասնակցած և հաղթական տեղեր գրաված Ասպուրակ Չոփիկյանը։🏎 Ասպուրակը հաղթել է երկու անվանակարգերում` գրավելով առաջին տեղը, Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից արժանանալով մեդալների, գավաթների և դիպլոմների, ուրախություն պատճառելով ավտոսպորտի երկրպագուներին։🏎🏎🏆Շնորհավորում ...
Մանրամասն |
|
05.07.25
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ.🇦🇲🇦🇲 Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ:Հուլիսի 5-ը մեր նոր պետականության կարևորագույն տոներից է, որով մեր նվիրվածությունն ենք արտահայտում Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքի մեջ ամրագրված արժեքներին ու սկզբունքներին:Հանրապետության Մայր օրենքը մեր քաղաքացիների համար և՛ երաշխիք է, և՛ ամուր հենարան ինքնիշխան, ազատ ու իրավական պետություն կերտելու ճանապարհին։ Սահմանադրության ընդունմամբ մենք քայլ ենք կատարել դեպի իրավական պետություն, որի հիմքում սահմանադրական արժեքներն են: Այսօր, առավել քան երբևէ, մեզանից յուրաքանչյուրի պարտքն է այդ արժեքներին հավատարիմ մնալ և անխախտ պահպանել: Գիտակցելով այս ամենը` բոլորս պետք է պատասխանատվության ...
Մանրամասն |
|
02.07.25
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալների, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել է Արթիկ համայնքում
|
📝Համայնքային այցելությունների շրջանակում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալների, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր եղել է Արթիկ համայնքում։Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ Դավիթ Առուշանյանը դիտարկել է Արթիկ համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։ ✔️Պատասխանատուների առաջին կանգառը Հայրենյաց բնակավայրում է եղել, որտեղ ընթացքի մեջ են կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 281 մլն դրամ է կազմում: Կառուցման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին, 2025-ին ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 613 մլն 523 հազար ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |