Երեքշաբթի, 25 Դեկտեմբերի 2012թ. ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ | Հարգելի արթիկցիներ, սիրելի բարեկամներ. Ճանապարհելով հին տարին` մենք վերհիշում ենք մեր ձեռքբերումներն ու կորուստները, ծրագրերը, ցանկությունները և արդյունքները, նաև հույսով ենք, որ հաջորդ` 2013 տարին հաջողություն կբերի բոլորիս և մեր քաղաքին: Եվ ես կուզենամ, որ մեր անձնական երազանքներն անպայման կապված լինեն մեր քաղաքի հաջողության և բարեկեցության հետ: Ես ցանկանում եմ, և միասին մենք կանենք հնարավորինը, որ Արթիկը դառնա գրավիչ քաղաք, որտեղ հաճելի է ապրել և աշխատել: Մենք միասին կաշխատենք մեր քաղաքի լավագույն արժեքների վերականգնման, պահպանման և տարածման ուղղությամբ: Նոր տարին բարու և հույսերի տոն է: Թող իրականանան բոլոր բարի նախաձեռնությունները: Թող նոր տարում հաջողությունն ուղեկցի բոլորիս, քանի որ առանձին հաջողություններից է կերտվում մեր քաղաքի ճակատագիրը: Երջանկություն եմ մաղթում բոլորիս ,սիրելի համերկրացիներ: Շնորհավոր Նոր տարի:
ՔԱՂԱՔԱՊԵՏ` Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
|
|
|