Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 310
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մրցույթի հրավեր
2024,Մայիս 8 - Հունիս 11
Աճուրդի մասնակցության հրավեր
2024,Մայիս 8 - Հունիս 11
Մրցույթի հրավեր, Սարատակի ՆՈՒՀ ֆիզհրահանգիչ
2024,Ապրիլ 30 - Հունիս 4
Մրցույթի հրավեր, Լեռնակերտի ՆՈՒՀ, Ֆիզհրահանգիչ
2024,Ապրիլ 23 - Մայիս 29
Մրցույթի հրավեր Պեմզաշենի ՆՈՒՀ Ֆիզհրահանգիչ
2024,Ապրիլ 18 - Մայիս 23
Մրցույթի հրավեր Գեղանիստի ՆՈՒՀ ֆիզհրահանգիչ, երաժշտության դաստիարակ
2024,Ապրիլ 18 - Հունիս 3
Մրցույթի հրավեր Նոր Կյանքի ՆՈՒՀ ֆիզհրահանգիչ
2024,Ապրիլ 17 - Մայիս 22
Մրցույթի հրավեր Փանիկի ՆՈՒՀ ֆիզհրահանգչի մրցույթի հրավեր
2024,Ապրիլ 15 - Մայիս 21
Մրցույթի հրավեր Հառիճ ՆՈՒՀ ֆիզհրահանգիչ
2024,Ապրիլ 17 - Մայիս 17
Սպանդարյան ՆՈՒՀ ֆիզհրահանգչի թափուր հաստիքի մրցույթի հրավեր
2024,Ապրիլ 16 - Մայիս 27
Անուշավան ՆՈՒՀ ֆիզհրահանչի թափուր հաստիքի համար մրցույթի հրավեր
2024,Ապրիլ 15 - 2025,Մայիս 16
«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագիր
2020,Հուլիս 29 - 2024,Հուլիս 29
ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիր
2019,Նոյեմբեր 29 - 2024,Նոյեմբեր 29

ՀԱՐՑՈՒՄ

Չորեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2021թ.
Դասարաններ՝ Արման Զքոյանի և Արտակ Գասպարյանի անուններով: Սեպտեմբերի 7-ին նաև 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Արտակ Գասպարյանի ծննդյան օրն է

Արթիկի թիվ 1 հիմնական  դպրոցի երկու դասարաններ հետայսու կրելու են 44-օրյա պատերազմում անմահացած  հերոսներ Արման Զքոյանի և Արտակ Գասպարյանի անունները։ Դասարանների անվանակոչման արարողությունը կազմակերպվեց Արտակ Գասպարյանի ծննդյան օրը, նա սեպտեմբերի 7-ին  կդառնար 21 տարեկան:  

Միջոցառմանը  ներկա Էին  Արթիկ համայնքի ղեկավար Մ. Վարագյանը,  համայնքի ղեկավարի՝ զինվորական գծով տեղակալ Ժ. Վարագյանը, քահանա Տեր Սողոմոն Մինասյանը, տղաների  ծնողներն ու  հարազատները, ընկերներն ու ուսուցիչները, հրավիրյալ հյուրեր:

Միջոցառման կազմակերպիչ Լ. Այվազյանը ներկայացրեց դպրոցի անմահ  սաների կենսագրական կարճ, սակայն հերոսական ճանապարհը.

 Արման Զքոյանը ծնվել է 1992 թվականին Արթիկ քաղաքում, սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան  ռազմամարզական վարժարանում՝ շարունակելով ուսումը ՌԴ-ի Օմսկ քաղաքում: 2015 թվականին, վերադառնալով հայրենիք, աշխատանքի է անցնում ՀՀ Պաշտպանության Նախարարությունում:  Արմանը մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին, եղել վաշտի հրամանատարի տեղակալ: 44-օրյա պատերազմում զոհվել է հանուն Հայրենիքի՝ հոկտեմբերի 5-ին,  Ջրականում: Արման Զքոյանը զինվորական կոչումով ավագ լեյտենանտ է: Մերօրյա հերոսը կյանքի ընթացքում պարգևատրվել է Օմսկ քաղաքի АБТИИ  մեդալով,  իսկ  հետմահու՝ ՀՀՊՆ  «Մարտական ծառայություն» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների  համար 1-ին աստիճանի»  մեդալներով: Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Արտակ Գասպարյանը  ծնվել  է  2000 թ սեպտեմբերի 7-ին, Արթիկ քաղաքում: 2019 թ հունվարին զորակոչվել է ծառայության Հադրութում: Պատերազմի հենց առաջին օրը նա հասցրել է  6 ընկերներին դուրս բերել շրջափակումից՝ զոհվելով պատերազմի հենց առաջին օրը: Արտակ Գասպարյանը կոչումով  ավագ հրաձիգ է:  Մերօրյա հերոսը կյանքի ընթացքում պարգևատրվել է ԱՀ <<Քաջարի մարտիկ>>, իսկ  հետմահու՝ ԱՀ «Արիության համար» և ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներով:

Տղաների անվամբ դասասենյակների բացման արարողությունից հետո  միջոցառումը շարունակվեց դահլիճում:   Հիացմունքով ու հպարտությամբ  խոսվեց մերօրյա հերոսներից։ Կարոտի, ցավի, հիացմունքի, ոգեկոչման խոսքեր ասացին աշակերտները, Արտակ Գասպարյանի հարազատ քրոջ շուրթերից հնչեցին նրան ձոնված բանաստեղծություններ, որոնք իրապես հուզեցին ներկաներին:  

Համայնքի ղեկավար Մ. Վարագյանի խոսքերով հուշ-ցերեկույթը  դաս է, որով Արթիկի հերոս զավակների հիշատակն անմահացնում ենք դասարանի անվանակոչությամբ: Ինչ-որ տեղ միջոցառումը սփոփանք էր ծնողների և հարազատների համար, իսկ  դպրոցի սաների  համար՝   հայրենասիրության դաս: Յուրաքանչյուր դպրոց մուտք գործող պետք է արժանի լինի հերոսներին ու նրանց թափված ամեն մի կաթիլ արյանը։

 Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Վ. Սահակյանը իր ոգեկոչման խոսքում նշեց. <<Եթե հայ ես, ապա զինվոր ես, անկախ նրանից` ձեռքիդ սուր է, խաչ, գրիչ, թե` փայտ: Հավերժ փա՜ռք և խոնարհում մեր անմահ հերոսներին>>: Տնօրենն  իր շնորհակալության խոսքերը հղեց դպրոցի մանկավարժներին և  ծնողներին՝ հերոսների մեջ հայրենասիրական ոգի դաստիարակելու, նրանց հոգում հայրենիքին անմնացորդ նվիրման սերմեր ցանելու համար…

 

Ձեզ բացակա չենք դնի,  Արթիկի քաջարի զավակնե՜ր, դուք բարձր եք պահել հայրենի քաղաքի, հայրենի երկրի պատիվը:





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner