|
06.11.25
Քաղաքացիների ընդունելություն Արթիկ համայնքի ղեկավարի մոտ
|
|
📝 Հողային խնդիրներ, սոցիալական աջակցության տրամադրմանն, աշխատանքի տեղավորմանը վերաբերող հարցեր. Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն այսօր անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Համայնքի ղեկավարը լսել է բնակիչներին, տեղակալ Արման Աջամօղլյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ քննարկել խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, իսկ որոշ դեպքեր քննարկվելու են լրացուցիչ` լուծման տարբերակներ ուղենշելու և քայլեր ձեռնարկելու նպատակով։
|
|
|
06.11.25
Արթիկ համայնքի ղեկավարին են հյուրընկալվել Արթիկի գեղարվեստի դպրոցի` միջազգային և հանրապետական մրցույթներում հաղթած սաները
|
|
🖌🖌 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին են հյուրընկալվել Ճապոնիայի Կանագավա նահանգի«Մանկական արվեստի 23-րդ համաշխարհային բիենալե»-ում հաղթական տեղեր գրաված Արթիկի գեղարվեստի դպրոցի սաները, «Հայրենիքն, արվեստն ու ես» հանրապետական մրցույթ-ստուգատեսի եզրափակիչ փուլի հաղթող Աշոտ Հովհաննիսյանը, հաստատության տնօրեն Արա Մերգելյանը, ՀՈԱԿ-ի ուսուցիչները, երեխաների ծնողները։🖌🖌 Արթիկի համայնքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում համայնքի ղեկավարին են ներկայացվել միջազգային և հանրապետական հեղինակավոր մրցույթների արդյունքները։Գեղարվեստի դպրոցի տնօրեն Արա Մերգելյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի հոկտեմբերին ամփոփվել են Ճապոնիայի Կանագավա ...
Մանրամասն |
|
|
04.11.25
Էլեկտրական շչակի փորձարկում
|
|
📢📢ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️❗️❗️Տեղեկացնում ենք Արթիկ համայնքի բնակիչներին, որ 2025 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, փորձարկվելու է Արթիկ քաղաքի Սվերդլովի 2 հասցեում գտնվող Հայփոստի շենքի տանիքին տեղադրված էլեկտրական շչակը։
|
|
|
02.11.25
Նոյեմբերի 2-ին բացվել է Արթիկ համայնքի գյուղմթերքի շուկան
|
|
🍎🍇🍋 Այսօր Արթիկ քաղաքի էստակադայի մերձակա հատվածում հանդիսավոր պայմաններում բացվել է Արթիկ համայնքի #գյուղմթերքի_շուկան։Շուկայի բացմանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ ներկա են եղել համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, գյուղերի վարչական ղեկավարները։Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել UNDP (ՄԱԶԾ)-ի գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը, և գենդերային հավասարության պորտֆելի մոնիթորինգի և հաշվետվողականության մասնագետ Մարիաննա Ավդալյանը։🍅🫐 🥦 Համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության (NORAD) ֆինանսավորմամբ` «Դիմակայունություն բոլորի համար» ...
Մանրամասն |
|
|
29.10.25
Նոյեմբերի 2-ին բացվելու է Արթիկի գյուղմթերքի շուկան
|
|
🍏🍇🥭 Արթիկի համայնքապետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին` ժամը 12:00-ին, բացվելու է Արթիկ քաղաքի էստակադայի մերձակա հատվածում կառուցված գյուղմթերքի շուկան։ 🍅🫑🍋 Սիրով հրավիրում ենք համայնքի բնակիչներին` մասնակցելու շուկայի բացմանը և գնումներ կատարելու։ 🍊🫐🍒Շուկան հնարավորություն է ընձեռելու գյուղմթերք արտադրողներին իրենց ապրանքն իրացնել քաղաքակիրթ պայմաններում, իսկ բնակիչներին` մատչելի գներով գյուղատնտեսական մթերքներ ձեռք բերել անմիջապես արտադրողից։ 🔍 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` ☎️ 055-05-05-45:
|
|
|
28.10.25
Մեկնարկել են Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները
|
|
🏗🏫Արթիկ քաղաքում մեկնարկել են Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրով նախատեսված է շենքի դռների և պատուհանների փոխարինում, տանիքի հիմնանորոգում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառույցի ներսի հատվածի հարդարում, սանհանգույցների և դահլիճի հիմնանորոգում։ Հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո կենտրոնն ապահովվելու է անհրաժեշտ գույքով։
|
|
|
23.10.25
<<Ոսկե աշուն>> միջոցառումն Հոռոմ գյուղում
|
|
🍁🏵🍂 Աշնան գույներով և բազմազանությամբ․ «Ոսկե աշունը» Արթիկ համայնքի Հոռոմ գյուղի մանկապարտեզում։ 🍁🍂 Այսօր Հոռոմ գյուղի մանկապարտեզն իր հյուրընկալ դռներն էր բացել բոլորի առջև` կազմակերպելով «Ոսկե աշուն» միջոցառումը, համախմբելով ծնողական հանրույթին ու երեխաներին մեկ միասնական գաղափարի շուրջ:
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |